կարևոր
2191 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-04 16:47

Պարենահումքային ապրանքների համաշխարհայն գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ 3,9 տոկոսով աճել են

Պարենահումքային ապրանքների համաշխարհայն գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ 3,9 տոկոսով աճել են

Պարենահումքային ապրանքների համաշխարհայն գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ 3,9 տոկոսով աճել են՝ հասնելով 2011 թվականի հուլսից ի վեր առավելագույն մակարդակին: 

Անցյալ ամսվա համեմատությամբ 3,2 տոկոսով աճել Է հացահատիկի գների ինդեքսը՝ հիմնական արտահանող երկրներում, ներառյալ Կանադայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, բերքի նվազման պատճառով: 

Հունիսին եւ հուլիսին արձանագրվել Է առաջին նվազումը 12 ամսվա ընթացքում, բայց օգոստոսին վերադարձել Է աճի միտումը, որը պահպանվում Է երրորդ ամիսն անընդմեջ: Գները ձեւավորվում են ելնելով առաջարկի եւ պահանջակի հարաբերակցությունից, որն սկսել Է աճել համավարակի սկզբին կրճատվելուց հետո:

Էներգակիրների եւ պարենի գների աճի զուգակցումն անհանգստության առիթ Է ծառայում եւ կարող Է խնդիրների հանգեցնել ավելի երկարաժամկետ ապագայում: