կարևոր
916 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 16:18

Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում

Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում:

Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: 

Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ և ռեստորաններ քաղաքացիների մուտքը միայն պատվաստված լինելու դեպքում թույլատրելու առաջարկը: Առաջարկվող նախագիծը քննարկվելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը նախատեսում է նոր սահմանափակումներ իրականացնել՝ ՊՇՌ թեստ հանձնելու ժամկետը դարձնելով 7-օրյա։