կարևոր
1516 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-04 15:09

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

Ֆրանսիան փոխել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահին: Ֆրանսիայի կառավարության` 2021 թվականի նոյեմբերի 3-ի հրամանագրով Եվրամիության և Սև ծովի Արևելյան գործընկերության դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կլինի Բրիս Ռոքֆոյը:

«Արտաքին գործերի ավագ խորհրդական պարոն Բրիս Ռոքվոյը նշանակվում է Եվրոպական Միության և Սև ծովի Արևելյան գործընկերության դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ փոխարինելով Ստեֆան Վիսկոնտիին», - նշված է հրամանագրի մեջ: 

Մինչ այդ Ռոքվոյը զբաղեցրել էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ 

 ԵԱՀԿ երկիր անդամների համանախագահների Մինսկի խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին: Այն գլխավորում է Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը։ 

Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։