կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 14:16

Քննարկվո՞ւմ է «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը. Արմեն Ռուստոմյանի հարցը փոխարտգործնախարարին

«Ակնհայտ է՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է ընդհանրապես Արցախի հարցը փակելու համար՝ հայտարարելով, որ այսօր կարգավորման հարց գոյություն չունի, հակամարտությունը կարգավորված է։ Լուրջ խնդիրներ կան նաև Արցախի Հանրապետության արտաքին գործունեության առումով, Ադրբեջանն ամեն կերպ արգելափակում է Արցախի որևէ ներկայություն արտասահմանում, բայց, այդուհանդերձ, Արցախի Հանրապետությունն ունի որոշակի ցանց, ներկայացուցչություններ տարբեր երկրներում։ Մենք նախատեսո՞ւմ ենք կոնկրետ ծախսեր, աջակցություն ոչ միայն Արցախի  միջազագային ճանաչման առումով, նաև ներկայացուցչությունների ցանցերի գործունեությունն ապահովելու, երաշխավորելու, ընդլայնելու առումով»,- ԱԺ-ում արտաքին գործերի նախարարության 2022 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանից։
 
 Վահե Գևորգյանը նշեց, որ սերտորեն համագործակցում են րցախի ԱԳ նախարարության, ներկայացուցիչների, բոլոր այն անձանց հետ, ովքեր ընդգրկված են արցախահայության իրավունքների պաշտպանության գործում։

Այնուամենայնիվ Արմեն Ռուստամյանը հետարքրքվեց՝ քննարկվո՞ւմ է, թե՞ չի քննարկվում «Ճանաչում հանուն փրկության» բանաձևը։

Արտաքին գործերի փոխնախարարն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ թե արցախյան առաջին, թե երկրորդ պատերազմի ընթացքում, հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական վերահսկողության ներքո արցախահայությունը չի կարող ապրել, քանի որ փաստացիորեն գնում է բնաջնջման քաղաքականություն։


Մնարամասները՝ տեսանյութում