կարևոր
595 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 13:26

«Ռոստելեկոմը» վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը

«Ռոստելեկոմը» վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը

«Ռոստելեկոմ- Հայաստան» ապրանքանիշը վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100%–ը և դիմել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գործարքի իրականացման թույլտվություն ստանալու համար։ 

«Հանձնաժողովը կքննարկի գործարքն իրավասու մարմինների հետ։ Այդ քննարկումների արդյունքում օրենքով սահմանված ժամկետներում որոշում կընդունվի գործարքի իրականացման համար։ Պոտենցիալ գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը ուզում է ձեռք բերել բաժնետոմսերը», – ասել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է։

Ռոստելեկոմ Հայաստանը («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն), ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկն է, 2012թ․ մատուցում է լայնաշերտ Ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։