Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք հնարավո՞ր են նոր սահամնափակումներ, նշեց, որ իրենց կողմից հրամանի նախագծի փոփոխությունը շրջանառվելու է այսօր, որով Առողջապահության նախարարությունն առաջարկելու է փոփոխություններ մտցնել աշխատակիցների կողմից գործատուին ներկայացվող ՊՇՌ թեստի ժամկետների պարբերականության մեջ։ Առաջարկվում է 14-օրյա ժամկետը փոխել 7-օրյա ժամկետի։
«Առաջարելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի»։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ ՊՇՌ թեստը աշխատողն անում է իր հաշվին, իսկ հետազոտությունը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամվա ընթացքում։