կարևոր
364 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 12:52

Խաչանովը պարտվել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում

Խաչանովը պարտվել է Փարիզի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում

Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի 31-րդ հորիզոնականում է ու կազմակերպության հովանու ներքո չորս տիտղոս է նվաճել:

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող «Մասթերս» սերիայի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,6 միլիոն եվրոն:

Հանդիպումն ավարտվել է 4:6, 6:2, 6:0 հաշվով hօգուտ Դիմիտրովի:

Երրորդ շրջանում թենիսիստը կխաղա Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, 4) - Դուշան Լայովիչ (Սերբիա) խաղի հաղթողի հետ:

25-ամյա Խաչանովը 2018 թվականին հաղթել է Փարիզի «Մասթերս» սերիայի մրցաշարում: Տոկիոյի օլիմպիական խաղերում Խաչանովը դարձել է արծաթե մեդալակիր: Մեծ սաղավարտի մրցաշարերում նա քառորդ եզրափակիչից առաջ չէր անցել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչանովը մրցել էր Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերի հետ եւ առավելության հասել 6։4, 7։5 հաշվով: