Հարցնում են, շատ են հարցնում, թե ինչպես կանխենք, թույլ չտանք հակահայկական հերթական համաձայնագիրը կամ փաստաթուղթը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Օրինակ, այսպես, նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ին անկախ եղանակային պայմաններից, անձնական ծրագրերից հավաքվում ենք Ազատության հրապարակում ու ոչ ենք ասում Արցախի կործանմանը, Հայաստանի տարածքի բզկտմանը, Հայաստանի թուրքացմանը։ Հավատացեք, որքան շատ լինենք, այնքան այս վարչախմբի ու աշխարհի համար հասկանալի կդառնա, թե մեր ազգի կարող, ստեղծող, արարող հատվածն ինչ է ուզում։
Այնպես որ, բոլորս, որոնք ֆիզիկապես ի վիճակի ենք, նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։
Եւ նրանք, որոնք կարող էին գալ, բայց այս կամ այն պատճառաբանությամբ չեն գա, հետո թող չասեն՝ բա վերջը ո՞նց ա լինելու, բա սրանցից ե՞րբ ենք պրծնելու»։