Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը:
Այս պաշտոնին Հարությունյանը նշանակվել էր հունվարի 21-ին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայում: Ղեկավարել է Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան», իսկ 2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով: Զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի, ապա՝ տեղակալի պաշտոնները: Մամուլում շրջանառվում են տեղեկությունների համաձայն՝ փոխնախարարի պաշտնից ազատվել է 2019թ.-ի հոկտեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ունեցած լեզվակռվից օրեր անց: Հարությունյանի պաշտոնանկությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել նրա հորը՝ Ավետիք Հարությունյանին: Նա մեղադրվում էր «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցներով իրականացված շինարարության ընթացքում չարաշահումներ կատարելու մեջ. խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: