Երևանի Վարչական դատարանը մերժեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ Սյունիքի Տաթև համայնքում ՏԻՄ ընտրությունների մամսնակցի «Շանթ» դաշինքը։
Իշխող կուսակցության բողոքը ընդդեմ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի էր, որով պահանջվում էր անվավեր ճանաչել այդ տեղամասի ընտրության արդյունքները՝ «թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 38-Ա որոշումը, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 24.10.2021թ. թիվ 41-Ա որոշումը և ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 17.10.2021թ. ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, համապատասխան ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու» պահանջի մասին: