կարևոր
424 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 11:48

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, հայտնում է ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը:
Նոյեմբերի 9-ին Խորհրդարանի համայնքային պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումը: Օրինագիծը, որպես միջնորդություն, կներկայացնի պահպանողական պատգամավոր Թիմ Լաֆթոնը:

Եթե ​​օրինագիծն անցնի այս փուլը, Մեծ Բրիտանիան մեկ քայլ ավելի մոտ կլինի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։