կարևոր
685 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-04 11:07

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2330 նոր դեպք

Նոյեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 12 188 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 2330 նոր դեպք: Ունենք 1270 առողջացած և 41 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1317 է:

Ընդհանուր կատարվել է 2 145 909 թեստավորում: