կարևոր
604 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-04 00:36

Արամ Գասպարյանն ազատ արձակվեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց

Արամ Գասպարյանն ազատ արձակվեց 20 միլիոն դրամ գրավի դիմաց

Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանն ազատ արձակվեց 20մլն. դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին:

Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

Նշենք, որ Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, որն անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում: