կարևոր
1960 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 23:20

Այս պահին դատարանում քննվում է Քաջարանի համայնքապետ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խափանման միջոցի հարցը

Այս պահին դատարանում քննվում է Քաջարանի համայնքապետ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խափանման միջոցի հարցը

Այս պահին Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի են ունենում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի և ԶՊՄԿ մեկ այլ աշխատակից Արմեն Անդրեասյանի խափանման միջոցի հարցով դատական նիստերը:

Կեսգիշերին կհրապարակվի դատարանի որոշումը:Սյունիքի դատարանում քննվում է նրանց խափանման միջոցի հարցը։

Թեեւ նրանք անցնում են տարբեր քրեական գործերով, սակայն գործերը մակագրվել են նույն դատավորին։ Ինչպես հայտնի է՝ գործերն արդեն մակագրվում են դատավորներին ոչ թե մակագրման ավտոմատ համակարգի միջոցով, այլ՝ ըստ իշխանություններին իրենց լոյալության։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բերման էին ենթարկել աշխատակիցներին: 

Հուլիսի 10-ին էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր՝ Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով: Իսկ սեպտեմբերին դատարանը որոշել էր ևս երկու ամսով երակարաձգել Փարամուզյանի կալանքի ժամկետը: