կարևոր
2215 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 23:31

Մեր նպատակն է կանխել նոր զիջումները. քանի դեռ կան սրանք, մեր հայրենիքը վտանգի մեջ է. Իշխան Սաղաթելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն է:

Բանախոսը վստահ է.

  • սեպտեմբերի 27-ից այս իշխանությունները մի հարց են լուծել՝ կռվել՝ պարտվելու համար:
  • Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կա այսօրվա իշխանությունը, Հայաստանի գլխին կախված է նոր կապիտուլյացիայի վտանգը:
  • Մեր նպատակն է կանխել նոր զիջումները. քանի դեռ կան սրանք, մեր հայրենիքը վտանգի մեջ է:
  • Մենք հայտարարել ենք, որ արմատական ընդդիմություն ենք և չենք պատկերացնում համագործակցել այն իշխանության հետ, որը մեր երկիր աղետ է բերել:
  • Մենք այսօրվա արտախորհրդարանական իրական ընդդիմադիր ուժերի հետ հարց չունենք, մեր թիրախը իշխանությունն է:
  • Նոյեմբերի 8-ին նախատեսվող հանրահավաքը ոչ թե մեկ քաղաքական ուժի, այլ ՀՀ քաղաքացու հանրահավաքն է:
  • Մենք պետք է ձևավորենք համահայկական դիմադրություն և այնպիսի մթնոլորտ, որպեսզի կանխենք մեր երկրին սպառնացող բոլոր վտանգները:
  • Իշխանությունը պահելու համար Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, ամեն քայլի պետք է տարածք կտա, պետք է նոր մարդկանց կձերբակալի, ճակատագրեր կխեղի:
  • Սա ապիկար իշխանություն է, որը չի սպասարկում մեր երկրի շահերը:
  • Նիկոլն ունի մեկ խնդիր՝ իշխանությունը պահել, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և հանուն դրա կարող է զոհաբերել բոլորին՝ ընտանիքի անդամներից սկսած, քաղաքական շրջապատով վերջացրած:
  • Մեր բոլորի նպատակը հայրենիքը փրկելն է, իսկ դրա համար անհրաժեշտ է փրկվել այս իշխանություններից:
  • Խաղաղություն մենք կարող ենք ունենալ այն ժամանակ, երբ ունենանք այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի կռվել հանուն արժանապատիվ խաղաղության:

Մանրամասները՝ տեսանյութում: