Նոյեմբերի 11-ից 15-ը Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում տեղի կունենա մեծահասակների սամբոյի Աշխարհի առաջնությունը: Մարզիկները Օլիմպավանում անց են կանցնում վերջին պարապմունքները եւ մարտական տրամադրությամբ գնում են մեդալ նվաճելու:
Վարսիկ Գրիգորյանը աշխարհի Եվրոպայի բազմակի մրցանակակիր է, արդեն 7 տարի գորգում է: Նշեց, որ իր համար բարդ որոշում է եղել գորգ բարձրանալը, սակայն հիմա սիրահարված է գորգին եւ կարծում է, որ այս մարզաձեւը օգնում է կոփել նաեւ կամքը:
Ինքնապաշտպանություն առանց զենքի, այսպես են անվանում մարզիկները սամբոն: Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականը մշտապես գրանցել է հաջողություններ եւ զբաղեցրել՝ 3-5-րդ տեղերը:
Շուշեցի Դավիթը 44-օրյա պատերազմից հետո հաղթել է ադրբեջանցի մարզիկին եւ դարձել հետպատերազմյան Հայաստանում հաղթանակ բերողներից մեկը:
Մարզիկները նոյեմբերի 10-ին կմեկնեն ՈՒզբեկստան՝ Հայաստանին հաղթանակ բերելու:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում: