կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-03 21:58

Անիմաստ ծախսերից բյուջեն չե՞ք ուզում ազատել. Աղվան Վարդանյանի հարցադրումը թեժացրեց բյուջեի քննարկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին ՄԻՊ, արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանը կիսատ չի թողնում ոչինչ, եթե պաշտոն է ստանձնել, ուրեմն պետք է նաեւ դառնա քաղաքական թիմի լիիրավ անդամ ու ամբողջական պատասխանատվություն ստանձնի այդ թիմի քայլերի համար: Բայց դրանց թվում չէ Արցախի մեծ մասի կորուստը: Այս հարցում պատասխանատվությունը նախկիններին է:

Պատասխանատվությունը հավասար կիսելու ցանկությունն էլ կաշկանդում է նրան գնահատել՝ արդոք իշխող թիմը փորձում է ճնշել ՄԻՊ Արման Թաթոյանին, երբ նրա հայտարարություններին տարատեսակ գնահատականներ է տալիս:

Իշխող թիմի նկատմամբ համակրանքն է դրդել ադարադատության նախարարին իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախել: Եթե դա նորմալ է, ինչու էին հեղափոխականները քննադատում նախկիններին Սերժ Սարգսյանի լուսանկարները կախելու համար:

Գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերն առաջիկայում հնարավոր է բարձրանան: Սա գործադիրի նախաձեռնությունն է, իսկ պատճառն ըստ արդարադատության նախարարի՝ դոմինոյի էֆֆեկտն է: Քանի որ բարձրացել է հակակոռուպցիոն գործերով քննիչի աշխատավարձը, դատախազինն էլ պետք է բարձրանա, եթե դատախազինը բարձրանում է, վարչության պետինն էլ պետք է բարձրանա: Այս դեպքում գլխավոր դատախազն ինչպե՞ս կարող է վարչության պետից ցածր աշխատավարձ ստանալ:

Հաջորդ տարի քաղաքացու օրը նշելու համար պետական բյուջեից 40 մլն դրամ է հատկացվելու:

«Անիմաստ ծախսերից բյուջեն չեք ուզում ազատել». ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի այս հարցը թեժացրեց բյուջեի քննարկումը:

Աղվան Վարդանյանի մյուս քննադատությանը, որ բյուջեում պարգեւավճարները կազմում են աշխատավարձի ընդհանուր ֆոնդի 22 տոկոսը, իշխող ուժը վստահեցրեց, որ հաջորդ տարի խորհրդարանում պարգեւատրվելու է միայն աշխատակազմը: Պատգամավորները պարգեւավճար չեն ստանալու:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: