կարևոր
736 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-03 20:17

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։

Հայ թենիսիստը մրցեց Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերի հետ եւ առավելության հասավ 6։4, 7։5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։

Աշխարհի 31-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։ Համաշխարհային դասակարգմանը 30-րդ համարը մեկնարկում 6:1, 4:6, 6:2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին։ 

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։