կարևոր
1642 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 17:51

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են Երևանի փոխոստիկանապետին

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են Երևանի փոխոստիկանապետին

Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են Երևանի փոխոստիկանապետին, ներկայացրել այսօրվա բողոքի ակցիայի պահանջները։

Հանդիպման ժամանակ հարազատները խնդրել են ոստիկանապետին՝ միջնորդել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Զոհված զինծառայողների հարազատները հույս ունեին, որ ոստիկանապետը կարող է լծակներ օգտագործել՝ հանդիպում կազմակերպելու համար։

«Երկար քննարկման արդյունքում ասել են՝ տեսնենք երբ կարող ենք կապվել վարչապետի հետ՝ տեղեկացնել, որ իրենք էլ են աջակցում, որ ծնողների հետ հանդիպումը տեղի ունենա։ Եթե մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում հանդիպում չլինի, եթե մեզ պատասխան չտվեցին, թե այդ հանդիպումը որ օրն է լինելու, այդ ժամանակ կանցնենք գործողությունների»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:

Նա լրագրողներին տեղեկացրեց, որ մեկ ժամ են տալիս, եթե հստակ պատասան չլսեն, թե այդ հանդիպոմը երբ է լինելու, չեն հեռանա կառավարության մոտից, պատրաստ են անգամ գիշերել։

Ծնողներ կան անգամ, որ պատրաստվում են նաև հացադուլի։ Բողոքի ակցիա իրականացնողներին կմիանան նաև այլ զինծառայողների հարազատներ։

Զոհված զինծառայողի հայրը նաև ասաց, որ մեկ ժամ կսպասեն կառավարության պատասխանին, որից հետո կանեն գործողություններ, որոնք իրականացնելու ցանկություն չունեն, բայց ստիպված կլինեն։