Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները․ լրագրողներին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։
«Ընդհանրապես, ո՞վ է նրան Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկելու իրավունք տվել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից»,-ասել է նա։
Ըստ Թաթոյանի Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, և դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում»։
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, թե «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։
«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենդներ է վաստակում», - ասել էր Գրիգորյանը։