կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 17:18

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստր՝ Ասպրամ Կրպեյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստր՝ Ասպրամ Կրպեյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը:

2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Հայաստան» դաշինքը ստացել է 29 պատգամավորական մանդատ:

Ըստ ցուցակի` Դավիթ Սեդրակյանից հետո Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էր, որը ՏԻՄ ընտրություններում վերընտրվել էր Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար:

Ավելի շուտ տեղեկացրել էինք, որ Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Հաշվի առնելով այն, որ Առուշ Առուշանյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամ Կրպեյանը:

Ասպրամ Կրպեյանը ծնվել է 1990 թ.-ի փետրվարի 20-ին, Երևանում:

Աշխատել է կառավարական և կրթական հաստատություններում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՄԱԿ-ում և այլ միջազգային  կազմակերպություններում, Հայաստանի մշտական ներկայացուցչությունում (Ժնև), ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ում, Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակում:

Արժանացել է մի շարք գերատեսչական պարգևների և պատվոգրերի: Արտերկում մասնակցել է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Այժմ «Թաթուլ Կրպեյան խաղաղություն» հիմնադրամի համահիմնադիր տնօրենն է: