կարևոր
2083 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 14:26

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ իշխանությունների սահմանած արգելքը

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ իշխանությունների սահմանած արգելքը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին արգելվել է լքել երկիրը:

Այսօր նա պետք է մասնակցեր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի կազմակերպած հանդիպմանը, սակայն, արգելքի պատճառով, ելույթ կունենա հեռավար տարբերակով:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արծվիկ Մինասյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների սահմանած արգելքը:

Արծվիկ Մինասյանի փոխարեն Լիբանան է մեկնել Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը:

Ի դեպ, երկիրը լքելու արգելք է սահմանված նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է Արծվիկ Մինասյանի եւ դաշնակցական այլ պատգամավորների դեմ հարուցված այս անըմբռնելի արգելքը` պահանջելով Հայաստանի դատական իշխանություններին վերանայել իրենց որոշումը եւ անմիջապես վերացնել արգելքը:

Այսօրվա ժողովրդական հավաքը տեղի կունենա երեկոյան ժամը 7:00-ին, «Երջո Սամվելյան-Եռագույն» սրահում: