կարևոր
358 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-03 14:23

Ֆուտբոլի մինչև 19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Ֆուտբոլի մինչև 19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։

Վարազդատ Ավետիսյանի գլխավորած թիմը նոյեմբերի 5-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ

Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ

Տիգրան Յաղմուրյան - «Արարատ-Արմենիա»

Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ

Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Տիգրան Սարգսյան - «Նոա»

Էդգար Փիլոյան - «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ

Նոյեմբերի 8-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 10-16-ը կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման 11-րդ խմբի հանդիպումները։ Մեր պատանիները կմրցեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի՝ իրենց հասակակիցների հետ։