Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 58 հազար 291 թեստ. 36 հազար 465-ը՝ հակագենի, 21 հազար 826-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 6024 նոր դեպք:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է ախտահարման 732 հազար 965 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 3808 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 673 հազար 640 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 49, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 10 հազար 185 հիվանդ: 6024 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 2237-ը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 36 հազար 770 հոգի:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: