կարևոր
406 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-03 13:42

Բողոքարկումից հետո Հովհաննես Բաչկովին շնորհվեց հաղթանակ

Բողոքարկումից հետո Հովհաննես Բաչկովին շնորհվեց հաղթանակ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովին բողոքարկումից հետո շնորհվել է հաղթանակ։

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ Թայլանդը ներկայացնող Սոմչայ Վոնգուսավանի հետ մենամարտում, մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Թայլանդը ներկայացնող բռնցքամարտիկին՝ մինչդեռ մեր մարզիկը լավ մենամարտ էր անցկացրել, նկատելի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ:

Մենամարտից անմիջապես հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգմանը: Ի վերջո մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու քառորդ  եզրափակչի Բաչկով-Վոնգուսավան մենամարտի հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին:

Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում հայ մարզիկի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվում է և հաղթանակը վերադարձվում է մեզ:

Կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալը ապահովված է: Սա նույնպես բացառիկ է հայկական բռնքամարտի պատմության մեջ: