20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սինգապուրում ամեն տարի 2000 մարդ, հիմնականում տարեցներ, կարող են մահանալ COVID-19-ից, հայտարարել է կառավարության ներկայացուցիչը, քանի որ երկիրը պայքարում է վարակների իր ամենամեծ բռնկման դեմ:
Սինգապուրում COVID-19-ից մահացության մակարդակը 0,2% է, ինչը հավասար է մինչեւ համաճարակի բռնկումը թոքաբորբից մահացության մակարդակին, խորհրդարանում ասել է պետական ավագ նախարար Ջանիլ Պուտուչարին: Նրա խոսքով՝ այն նաեւ ավելի ցածր է, քան այլ երկրներում, որտեղ հիվանդության դեպքերի թիվն ավելացել է մինչեւ պատվաստումը, սակայն նա չի հստակեցրել, թե այս գնահատականը քանի տարի կարող է կիրառվել։ Նրա խոսքով՝ Սինգապուրում ամեն տարի մինչեւ համավարակը գրիպի եւ այլ շնչառական հիվանդությունների պատճառով 4000 մարդ էր մահանում։
Սինգապուրի 5,45 միլիոն բնակչության ավելի քան 80%-ը լիովին պատվաստված է, եւ գրեթե բոլոր դեպքերն անախտանիշ կամ թեթեւ են ընթանում: Վերջին վեց ամսում մահացածների մոտ 95%-ը 60 տարեկանից բարձր է եղել, իսկ մահացածների 72%-ը պատվաստված չի եղել։