կարևոր
526 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-03 09:50

Սյունիքում ՔՊ-ի քարոզչությունը ձախողելուց հետո մարզպետին ու Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել. «Հրապարակ»

Սյունիքում ՔՊ-ի քարոզչությունը ձախողելուց հետո մարզպետին ու Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին «կարմիր քարտ» են ցույց տվել և հեռացրել առաջիկա նախընտրական պրոցեսներից։ Նրանց արգելվել է մասնակցել Կապանում նոյեմբերի 14-ի ընտրությունների քարոզչությանը:

Երբեմնի ակտիվ պատգամավորը, որ Գորիսում դռնեդուռ ընկած քվե էր խնդրում, հիմա անգամ ֆեյսբուքյան իր էջով չի մասնակցում նախընտրական արշավին: Նրանց ձախողումը Գորիսում, Մեղրիում և մասամբ` Տաթևում, թիմում ծանր են տանում, հիմա ամեն ինչ անելու են Կապանում դա չկրկնվելու համար։

Նիկոլ Փաշինյանն այստեղ գործի է դրել թիմի ծանր հրետանին, և նախընտրական քարոզչությունը վարում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և  կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անգամ Տիգրան Ավինյանն է երկրորդ պլան քաշվել։ Նոյեմբերի 14-ը ցույց կտա, թե որքանով է իշխանության էլիտան ունակ երկրում որևէ հարց լուծելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: