կարևոր
1951 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-03 09:06

Այսօր նոյեմբերի 3-ն է. 1976 թ-ի այս օրը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը

Այսօր նոյեմբերի 3-ն է. 1976 թ-ի այս օրը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը

Նոյեմբերի 3-ը տարվա 307-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 58 օր։

  • 1882 թ.-ծնվել է Յակուբ Կոլասը, բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը (մահ. 1956 թ.)։
  • 1906 թ.-Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով SOS հաղորդագրությունը ընդունվեց որպես փրկության օգնության միասնական ազդանշան։
  • 1914 թ.-մահացել է Գեորգ Թրակլը, ավստրիացի բանաստեղծ (ծն. 1887 թ.)։
  • 1954 թ.-մահացել է Անրի Մատիսը, ֆրանսիացի մեծ նկարիչ (ծն. 1869 թ.)։
  • 1976 թ.-տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
  • 1978 թ.-Դոմինիկան անկախացավ Միացյալ Թագավորությունից։
  • 1997 թ.-մահացել է Աշոտ Նավասարդյանը, հայ նշանավոր պետական և քաղաքական գործիչ (ծն. 1950 թ.)։