կարևոր
1024 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-03 09:33

Հրաչյա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հրաչյա Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնության 63 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը հաղթեց մոլդովացի Կորնելիու Ռուսուին` գերզանցելով մրցակցին ժամանակից շուտ`  9:0 հաշվով:

Ավելի ուշ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Դավիթ Օվասապյանը, ով դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, 130 կգ քաշային կարգի եզրափակչում կմրցի Իրանից Ամին Միրզազադեհի հետ: