կարևոր
1489 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 23:15

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա 7 վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում․ կա 7 վիրավոր

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում «For Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող «Mercedes Sptinter» մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված «Ford Transit»-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Արդեն ավտովթարի հետևանքով 7 հոգու տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: