կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 22:10

«Սահմանազատման գործընթացում հնարավոր է լինեն ցավոտ հետևանքներ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասնագիտությամբ աշխարհագրագետ նախարարը վստահեցնում է, որ եթե սահմանազատումն ու սահմանագծումը իրականացվի 20-ականների քարտեզով, մենք այդ գործընթացից շահող դուրս կգանք: Օրինակ, Ալ լճերը նշված են որպես Հայաստանի տարածք: Այդ լճերը, նրա խոսքով, գտնվում են Վարդենիս-Ջերմուկ հատվածում: Իսկ թե իրականում ո՞ր քարտեզները հիմք կընդունվեն՝ պայմանավորվածությունների արդյունքում, Սանոսյանը դժվարացավ ասել:

Նախարարը չի բացառում, որ այս գործընթացում հնարավոր է լինեն ցավոտ հետեւանքներ, բայց եւ պնդում է, որ սահմանազատման ու սահմանագծման կարիք կա, ու դա անխուսափելի է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շաքարավազը վերջին 1 տարում թանկացել է 31.1 տոկոսով, իսկ մեկ ամսում` 5.5 տոկոսով: Գինը բարձրանում է, քանի որ ԵԱՏՄ տարածքում շաքարավազի դեֆիցիտ կա: Նշում է Գեղամ Գեւորգյանը` հավելելով, որ դա պայմանավորված է Քովիդով: Նրա խոսքով` այժմ միջոցներ են ձեռնարկվում շաքարի գնաճը զսպելու ուղղությամբ:

Իսկ թե ի՞նչ տեղի ունեցավ ՊՇՌ թեստերի շուկայում, ինչպե՞ս փոխվեցին գները. բարձրացան կամ իջան, Գեղամ Գեվորգյանի խոսքով, պարզ կլինի 1-2 ամսվա ընթացքում: Հանձնաժողովի նախագահը նշում է, որ պետությունը չի կարող ընդհանուր գին սահմանել բոլորի համար, քանի որ այդկերպ կխախտվեն ազատ մրցակցության կանոնները: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։