կարևոր
553 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 21:41

Ուկրաինական «Bees Airline»-ը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումները Երևան և Թբիլիսի

Ուկրաինական «Bees Airline»-ը սկսել է կանոնավոր բեռնափոխադրումները Երևան և Թբիլիսի

Ուկրաինական «Bees Airline» ավիաընկերությունը հայտարարել է իր կանոնավոր երթուղիներով բեռների և փոստի փոխադրումների մեկնարկի մասին։

Այս փուլում ավիաընկերությունն ընդունում է ընդհանուր և հատուկ բեռներ՝ Կիև-Թբիլիսի-Կիև, Կիև-Երևան-Կիև և Կիև-Շարժա-Կիև կանոնավոր երթուղիներով փոխադրման համար:

Բեռնափոխադրումների վաճառքը կիրականացվի համապատասխան երկրներում նշանակված գլխավոր գործակալների միջոցով։