կարևոր
427 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 21:17

«Հայ-թուրքական սահմանը կբացե՞ք, թե՞ Ամուլսարը կշահագործեք, որ կարծում եք՝ 7% տնտեսական աճ կլինի». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2022 թվականի բյուջեն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հետաքրքրվել է՝ ինչո՞վ են պայմանավորված 2022 թվականի բյուջեի տնտեսական աճի կանխատեսումները, ընդգծելով՝ գուցե դա պայմանավորված է հայ-թուրքական սահմանը բացելու, թե՞ Ամուլսարը շահագործելու պայմանների հետ։ 

Հարցին ի պատասխան Վահան Քերոբյանը նշել է, որ  2022 թվականի բյուջեի եւ տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը որպես կանխատեսում ներառված չէ, նաեւ ընդգխծել է՝ ամենակարեւոր բաներից մեկը, որը պետք է բերի տնտեսական աճի՝ աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկում է տուգանել խանութից առանց ՀԴՄ դուրս եկող քաղաքացուն:
Արդարադատության նախարարության կողմից կառավարություն առաջարկ է ներկայացվել` աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին եւ նրա տեղակալներին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90%-ով, գլխավոր դատախազի տեղակալի համար 100%, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար եւս 100 %:

Մանրամասները՝ Թերեզա Հովհաննիսյանի տեսանյութում։