կարևոր
568 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 20:41

Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը

Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանից Դավիթ Չալոյանն ուժերը չափեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ և  հաղթեց 3:2 հաշվով:

 Չալոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալը:

Նշենք, որ 63 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում կմրցի Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ: