կարևոր
517 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 19:41

Գլազգոյի համաժովի ուշագրավ դրվագները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

78-ամյա Ջո Բայդենը նիրհել է Կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի բացմանը: Միացյալ Նահանգների նախագահը արթնացել է միայն, երբ մոտ 30 վայրկյան անց օգնականը հարցով մոտեցել է իրեն: Այս կադրերից հետո Թվիթրում կրկին ակտիվացել է «Քնկոտ Ջո» հեշթեգը: Այսպես էր Բայդենին անվանում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Գլոբալ տաքացումը խաբեություն համարող Թրամփը ինքն էլ առիթը բաց չի թողել՝ Բայդենին նորից ծաղրելու համար:  
Բայդենը գնաց Եվրոպա՝ հայտարարելով, որ գլոբալ տաքացման հարցն իր համար առաջնահերթություն է, ու հետո, հենց համաժողովի ժամանակ, անմիջապես քնեց, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի դա: Հարցի նկատմամբ իրական էնտուզիազմ ու հավատ ունեցող մարդը երբեք չի քնի: 

Սոցցանցերում հիշում են նաեւ Ուելսի արքայազն Չարլզի տարիքը: 72-ամյա արքայազնը Գլազգոյում անցկացվող համաժողովին ելույթ ունենալու համար՝ բեմ բարձրանալիս քիչ էր մնում ընկներ:
ՄԱԿ-ի կազմակերպած ու Միացյալ Թագավորության հյուրընակալած այս գագաթաժողովը քննադատել է Իսրայելի էներգետիկայի նախարարը, որը անվասայլակով չի կարողացել մուտք գործել համաժողովի անցկացման վայր. պայմաններ չեն եղել: Հաշմանդամություն ունեցող նախարարը ստիպված է եղել վերադառնալ հյուրանոց ու հարցը բարձրացնել Թվիթերում:

Համաժողովի անցկացման վայր մուտք գործելու խնդիրներ միայն իսրայելցի նախարարը չի ունեցել: Շոտլանդիայի Գլազգո քաղաքի փողոցներում քաոսային հերթեր էին գոյացել: Հարյուրավոր պատվիրակներ ու լրագրողներ ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել՝ անվտանգության անցակետն անցնելու համար: Պահակների «չլուսանկարե՛լ» հրահանգին ոչ ոք չի ենթարկվել:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։