կարևոր
547 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 18:12

Պեկինի Օլիմպիական խաղերում ռոբոտներ կգործարկվեն

Պեկինի Օլիմպիական խաղերում ռոբոտներ կգործարկվեն

Պեկին-2022  ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել  շուրջ 30 ռոբոտ: 

«Ուկեսոն»  մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են  այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարելու է համալիրի ախտահանում ( մեկ րոպեում կարող է  վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք ), իսկ մյուսը տրամադրվելու է որպես ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցնելու է դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է  այն վայրը, որը պետք է ախտահանվի: Ռոբոտների  շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով: «Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ 

Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։ 

2022թ.  ձմեռային 24 -րդ  օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։