20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է արդեն հետաձգվել մառախուղի պատճառով։ «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների փոխարեն տասնյակ ինքնաթիռներ, այդ թվում՝ Երևանից Մոսկվա ուղևորվող օդանավը, այսօր վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում։
Օդանավակայանում վայրէջք է կատարել S7 Airlines-ի 11 ինքնաթիռ, Rossiya Airlines-ի 3 ինքնաթիռ, UTair-ի 7 ինքնաթիռ, Ural Airlines-ի 4 ինքնաթիռ, Pobeda ավիաընկերության 3 ինքնաթիռ, 2 Red Wings, Nord Star-ի, Smartavia-ի և Yakutia-ի մեկական ինքնաթիռ:
Մառախուղը դժվարություններ է ստեղծել նաև մոսկվացիների համար, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հորդորել է քաղաքի բնակիչներին մեքենաները վարել ցածր արագությամբ և ուշադիր լինել փողոցն անցնելիս։
Օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ օրվա երկրորդ կեսին եղանակը կարող է բարելավվել։