կարևոր
490 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 17:32

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը գրավել է երկրորդ տեղը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը գրավել է երկրորդ տեղը

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը Թբիլիսիում մասնակցել է անվանի խորհրդային հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին ու զբաղեցրել երկրորդ տեղը։

Երկրորդ անգամ անցկացված մրցաշարում հանդես են եկել լրագրողական 8 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից (2 թիմ), Ղազախստանից եւ Ադրբեջանից։

Մասնակիցները բաժանվել են երկու խմբերի, առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված են եղել տարբեր խմբերում։ Կիսաեզրափակչում հայ լրագրողները 4։3 հաշվով հաղթել են Կիևի թիմին, իսկ եզրափակիչում պարտություն են կրել մոլդովացիներից։

Հայաստանի թիմից Վահե Խաչատրյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։

Մրցաշարի կազմակերպիչն է Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան։