կարևոր
532 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 16:33

Անտոնիո Կոնտեն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Անտոնիո Կոնտեն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Անտոնիո Կոնտեն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ։ Տոտենհեմի թելեգրամային պաշտոնական ալիքը ողջունում է իր նոր մարզչին՝ Buongiorno Antonio...: 

Լոնդոնյան ակումբը 1.5  տարով պայմանագիր է կնքել իտալացի ֆուտբուլիստ և մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ՝  երկարաձգելու . հնարավորությամբ։

Անգլիական ակումբում «Ինտերի», «Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչը փոխարինեց օրերս պաշտոնանկ արված Նունու Էշպիրիտու Սանտուին։

«Տոտենհեմը», 10-րդ տուրից հետո վաստակելով 15 միավոր, Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը։ Թիմը 3 պարտություն է կրել վերջին 4 խաղում, իսկ Պրեմիեր լիգայում՝ 5 պարտություն վերջին 7 խաղում։