կարևոր
1156 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 15:30

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխայից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխայից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք

Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխայից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց. պայքարը շարունակում ենք: 

Տեղեկացնեմ, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»։