09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 5 553-ով։ Մահացել է 47 մարդ։
Երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 726 941 դեպք։
Վերջին 24 ժամում ապաքինվել է 4 223 մարդ, համավարակի սկզբից՝ 669 822։ Մահացել է 10 136 մարդ։
Մեկ օրում կատարվել է 48 901 թեստավորում, այդ թվում 36 630 հակագեն եւ 12 271 ՊՇՌ-թեստ։ Թեստավորվածների ընդհանուր թվի մեջ վարակվածների բաժինը՝ մեկ օրում 11,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,02 տոկոս, վերջին յոթ օրում՝ 9,06 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 982 593 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 3 369։
Ներկա պահին կարանտինի մեջ է 33 մարդ. հիվանդանոցներում՝ 6 493, քովիդ-հյուրանոցներում՝ 1 103 մարդ։