Գնի բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու դեպքում, երբ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ, և եթե կա հակամրցակցային համաձայնություն: Մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք կատարել: Հրապարակել ենք հավկիթի շուկայում չարաշահումները, ուսումնասիրություն ենք իրականացնում բենզինի շուկայում, շաքարավազի շուկայում: Մյուս շուկան, որ նայելու ենք, կարագի շուկան է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գևորգյանի խոսքով, հանձնաժողովը գնաճի հետ որևէ առնչություն չունի, դա այլ մարմնի գործառույթն է.
«Գների դինամիկան ենք նայում։ Երևի տեղյակ եք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, այնուհետև էլի բարձրացել էին, հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծման մաքսատուրքը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում կովիդով պայմանավորված»,-նշեց նա։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում՝ բենզինի շուկայում, սակայն վերջին թանկացումների վերաբերյալ դեռևս տվյալներ առկա չեն։ Ուսումնասիրության ավարտից հետո իրավախախտման հատկանիշների առկայության դեպքում վարույթ կսկսվի, եթե իրավախախտման հատկանիշներ չլինեն, ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում նաև՝ շաքարավազի շուկայում, ուսումնասիրվում է գների դինամիկան։ Գևորգյանի խոսքով՝ երկու-երեք ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, ապա՝ բարձրացվել։
«ԵԱՏՄ մեր գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը մաքսատուրքի զրո տոկոս տոկոսադրույքով իրականացվեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դիֆիցիտ կա՝ ԵԱՏՄ տարածաշրջանում, հիմնականում ՌԴ-ում՝ կապված կորոնավիրուսի հետ»,- նշեց նա։
Բացի այդ՝ ուսումնասիրություններ կիրականացվեն նաև կարագի շուկայում, օնլայն գնումների, օնլայն տաքսիների շուկաներում, ինչպես նաև կուսումնասիրվեն բժշկական ախտորոշիչ սարքավորումների միջոցով հետազոտությունները։