կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2021-11-02 13:14

Նիկոլական իշխանությունը ձախողում է ու շարունակելու է ձախողել կորոնավարակի դեմ պայքարը. Արեգնազ Մանուկյան

Նիկոլական իշխանությունը ձախողում է ու շարունակելու է ձախողել կորոնավարակի դեմ պայքարը. Արեգնազ Մանուկյան

Այս իշխանությունները ձախողել են, ձախողում են ու շարունակելու են ձախողել կորոնավարակի դեմ պայքարը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Վարակի տարածման սկզբնական փուլում հանցավոր անգործություն դրսևորեցին․ զբաղված էին ՍԴ-ն գրավելու գործով։

Հետո եկավ դիլետանտ պետական կառավարման և ձախողումները քաղաքացիների վրա գցելու փուլը։

Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը։ Մենք շատ ցածր մակարդակի վրա ենք համաշխարհային մասշտաբով։ Պատվաստված է մեր քաղաքացիների շուրջ 7 տոկոսը, ինչը աֆրիկյան հետամնաց երկրների ցուցանիշների շարքում է։

Օրվա իշխանությունն այնքան ապաշնորհ է, փնթի ու անպատասխանատու, որ բացի վատ կառավարումից նաև վնասում է մարդկանց։ Հերիք չէ սրանք ձախողել են պատվաստման գործընթացը, դեռ մի բան էլ խնդիրներ են առաջացնում պատվաստվելու գնացողների համար։

Բազմաթիվ ահազանգեր են ստացվում մեր քաղաքացիներից այն մասին, որ պատվաստանյութերի 1-ին դոզան ընդունածների 2-րդ դոզայի ստանալու ժամկետը լրացել է, բայց պատվաստանյութի բացակայության պատճառով մարդկանց առաջարկում են սպասել։

Սա այս իշխանությունների հերթական ձախողումն ու խայտառակությունն է»։