11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
2022 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ ԱԺ հիմնական հանձնաժողովների միասնական նիստում, 2022 թվականի պետակաբն բյուջեի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է գալիս այդ 7 տոկոսը։
«7 տոկոս տնտեսական աճը նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում, այսինքն հավանականությունների բաշխումը որ նայենք 7 տոկոսի չի գալիս, դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քանի դեպի վերև: Ամենամեծ հավանականությունը չորրորդ եռամսյակի համար 5-7 տոկոսն է, և հասկանալի չէ, թե ինչու եք 7 տոկոս որոշել, բայց որ այդպես եք որոշել, կցանկանամ հասկանալ այդ 7 տոկոսը որտեղի՞ց է գալիս. ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի գումար կգա՞, թե՞ հայ-թուրքական սահմանի բացման արդյուքնում տնտեսական աճ կլինի: եթե երկրորդն է, խնդրում եմ նշեք՝ Դուք հայ-թուրքական սահմանի բացման՝ ինչ-ինչ պարագայով տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք, թե՝ ոչ».-հետաքրքրվեց Արթուր Խաչատրյանը:
Ըստ Քերոբյանի ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է բերի տնտեսական աճի, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են։
«Կապիտալ ծախսերի թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եթե բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճը ավելի քան իրատեսական կլինի»,-նշել է նախարարը։
Շարունակելով հարցադրումը՝ Արթուր Խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց․ «Ներդրումների մասին, ի՞նչ եք պատրաստվում անել, որ 17 անգամ մասնավոր ձեռնարկությունները ներդրումներն ավելացնեն հիմնական միջոցների մեջ»։
Ի պատասխան՝ Քերոբյանը նշեց. «Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը սխալ կլինի, ունենք բազմաթիվ ծրարգրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների»։