կարևոր
547 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-02 11:39

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։

«Հայաստան» խմբակցությունը տասներորդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները բացակայում էին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա նիստի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հորդորել էր նոր թեկնածու ներկայացնել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները տասներորդ անգամ միաձայն դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր թեկնածուին: