կարևոր
547 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 11:01

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1232 նոր դեպք

Նոյեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է հիվանդության 1232 նոր դեպք: Ունենք 1591 առողջացած և 62 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է:

Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: