կարևոր
640 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 10:32

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։

Համաժողովի մասնակիցները ներքին քննարկումներից զատ նաև հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)։

Այս պաշտոնին Էրիկա Օսլոն նշանակվել է սեպտեմբերին, մինչ այդ նա աշխատել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատանը որպես տնտեսական հարցերով խորհրդական: Ապա ԱՄՆ պետքարտուղարությունում նա զբաղվել է Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների և Արկտիկայի հարցերով: