կարևոր
403 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-02 10:15

Բյուջե 2022. ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրակարգային հարցերն են.

1. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն:

2. «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` արդյունաբերություն, էներգետիկա և բնական պաշարներ, տրանսպորտ և կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում , տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինություն և ջրային տնտեսություն:

Զեկուցողներ` Ֆինանսների նախարար Տ. Խաչատրյան ԿԵ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, Ռ.Բադասյան էկոնոմիկայի նախարար, Վ. Քերոբյան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վ. Խաչատուրյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գ. Բաղրամյան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գ. Գևորգյան, ԿԵ կադաստրի կոմիտեի ղեկավար Ս.Թովմասյան, ԿԵ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա.Ղուլարյան: Հրավիրվել է՝ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը: