կարևոր
1153 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-02 09:25

Մետրոյում տեխնիկական խափանում է տեղի ունեցել

Մետրոյում տեխնիկական խափանում է տեղի ունեցել

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, այս մասին հայտնում են մետրոպոլիտենից:

Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։