09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանների կահավորման եւ պաշտպանության ոլորտում խնդիրներ ունեցող երկրում շեշտակի մեծանում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն: Բանն այն է, որ Ազգային ժողովում արդեն մեկնարկել են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, եւ ենթադրվում էր, որ հատկապես նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո պետք է կտրուկ ավելացվեին ռազմական ծախսերը, սակայն Ազգային անվտանգության ծառայությունն է, որ առաջանցիկ տեմպերով բյուջեի աճ է արձանագրել:
Ըստ այդմ, 2022 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ 420.8 մլն դրամ: Այստեղ համեմատության համար ընդգծենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բյուջեն 2022 թվականին կկազմի 2.7 միլիարդ դոլար, եւ այս ծախսը 3.6 անգամ ավելի է Հայաստանի ռազմական բյուջեից:
Ի տարբերություն Պաշտպանության նախարարության՝ Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2022 թվականին ավելացել է 22,85 %-ով՝ կազմելով 42 միլիարդ դրամ: Իհարկե, հաշվի առնելով սահմանների կահավորման հարցը՝ պետք է ավելի մեծ գումարներ տրամադրվեին Պաշտպանության նախարարությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում